Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է Արդարադատության նախարարին

Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է Արդարադատության նախարարին

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Մանուկյանը հուլիսի 9-ից արձակուրդում էր գտնվում:

Մինչ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը Մանուկյանը Վրաստանում Հայաստանի դեսպանն էր։ 

Armtimes.com կայքի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում փոխարինելու է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։