Պաշտոնավարման առավելագույն տարիքի՝ 65 տարին լրանալու կապակցությամբ դատավորի լիազորությունները դադարեցրած Վարուժան Աբելյանը թոշակի է գնում՝ իր հաշվին 53 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ ունենալով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնժողովին է ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարարգիրը: Աբելյանն անտեղ գրառել է 1 բնակարան, 2 ավտոտնակ, 1 առանձնատուն և 1 հողամաս, ինչպես նաև «HYUNDAI TUCSON» մակնիշի ավտոմեքենա: Աբելյանը իր հաշվին 53 միլիոն դրամ ունի: Ընդ որում՝ դրանք վերջին 4 տարիներին աճել են 2.5 անգամ: 2011 թվականի տարեսկզբին Աբելյանը ունեցել է ընդամենը 20 մլն դրամ: Տարեցտարի նրա դրամական միջոցներն աճել են միջինը 6.7 մլն դրամով»,- գրում է թերթը:
Աբելյանը աշխատում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում