Home / Հայաստան / «Ավելի կոնկրետ, պարոն Շաբոյան»․ ինչպես է չինովնիկը խուսափում պարզ հարցից․ «ՀԺ»

«Ավելի կոնկրետ, պարոն Շաբոյան»․ ինչպես է չինովնիկը խուսափում պարզ հարցից․ «ՀԺ»

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հնարավոր չէ համոզել, որ եթե որևէ ապրանքի միջազգային գինը կտրուկ նվազում է, ապա նույն ապրանքը Հայաստանում նույնպես պետք է էժանանա: Այս մասին «Ավելի կոնկրետ, պարոն Շաբոյան» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը:

Պարոն Շաբոյան, աշխարհում պարենամթերքի գինը նվազել է 22 տոկոսով: Դա FAO-ի (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) տվյալներն են: Իսկ Հայաստանում պարենամթերքը թանկացել է: Ինչպե՞ս կբացատրեք դա:

-Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեք՝ որ պարենամթերքը, որ ժամանակահատվածում, պարենամթերքի որ տեսակները…

– Օրինակ՝ կաթնամթերքը, հացամթերքը, ձեթը, շաքարը…

– Մեթոդաբանորեն ճիշտ հարցադրումներ չեք կատարում: Շատ ընդհանուր եք ասում, և որպեսզի ձեր հարցերին մենք պատասխանենք, խնդրում ենք կոնկրետ ձևակերպեք, կոնկրետ, առարկայական..

– Շատ կոնկրետ, պարոն Շաբոյան: Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ աշխարհում շաքարավազը մի տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 25 տոկոսով, իսկ Հայաստանում թանկացել է…

– Ուրեմն՝ պետք է կոնկրետ ժամանակահատված նշեք, ի՞նչ գին նկատի ունեք, կոնկրետ փաստեր ներկայացնեք…

– Բայց ներկայացնում եմ..․

– Ուրեմն՝ կոնկրետ փաստերով ներկայացրեք, գին ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Կան բազմաթիվ գներ: Ո՞ր ժամանակահատվածը նկատի ունեք…

– Նկատի ունեմ Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարավազի գինը այս տարվա մայիս-հունիս ամիսներին անցած տարվա մայիս-հունիսի համեմատ էժանացել…

– Շատ լավ, ձեր հարցերը կոնկրետ ձևակերպեք… մեթոդաբանորեն դա ճիշտ չի էդպիսի հարցադրումներ կատարել: Միջազգային շուկայի գները համեմատել տեղական շուկայի ապրանքների հետ՝ միանգամից ճիշտ չի, կան լագային ժամանակաատվածներ: Պետք է ուսումնասիրել, թե մենք ապրանքները որ շուկայից ենք ներմուծում..․ Դա դեռևս չի նշանակում, որ միջազգային շուկաներից մենք ապրանք ենք ներմուծում:

– Դուք ուսումնասիրե՞լ եք:

-Իհարկե:  

Հոդվածն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում