Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա էլ ավելի զարգացնել իր միջազգային հարաբերությունները, այդ թվում նաև հարևան երկրների, օրինակ, Հայաստանի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին:
Նա նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացում Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի պատվիրակությունը Հայաստան կայցելի: Փոխնախագարհի այցը կկատարվի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցին ի պատասխան:
«Մենք բազմաթիվ նախագծեր ունենք Հայաստանի հետ, այդ թվում՝ էլեկրաէներգիայի փոխանակման, Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը, «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման նախագիծը: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը շատ լավ միջանցք կլինի Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով», – ասել է Մուհամադ Ռաիսին:
Ռաիսիի խոսքով՝ փոխնախագահ Ջահանգիրի այցի շրջանակների հիմնական բանակցության թեման լինելու է Հայաստանում երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծ կառուցելու նախագիծը, որը լուրջ ներդրումների կարիք ունի:
Այն հարցին, թե ինչպես է դեսպանը տեսնում Իրան-ԵՏՄ հարաբերությունները՝ Ռաիսին պատասխանել է. «ԵՏՄ-ի անդամ պետությունների համար Իրանի լավ շուկա է հանդիսանում»։