Այսօր առավոտյան ժամը 10.58-ին Վրաստանի տարածքում՝ Ռուստավի քաղաքի մոտ, գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում՝ Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ: