Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում անցած գիշեր պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 3 մարդ է մահացել՝ 1 ոստիկան և պայթյունն իրականացրած 2 գրոհայիններ, հայտնում է CNN Turk֊ը։
Օգոստոսի 10-ին, ժամը 01։00-ի սահմաններում Սուլթանբեյլիի ոստիկանության բաժանմունքի մոտ մեքենա է պայթել, որի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 10-ը վնասվածքներ ստացել։ Բացի մահացած ոստիկանից, վիրավորվել են ևս 3 իրավապահներ, վիրավորներից 7-ը քաղաքացիներ են եղել, որոնք թուժել են պայթյունից հետո բռնկված հրդեհից։
Թուրքիայի ոստիկանության փոխանցմամբ՝ պայթյունը կազմակերպած 2 անձիք հետագայում կրակ են բացել ոստիկանների վրա․ փոխհրաձգության ընթացքում նրանց սպանել են։
Առայժմ հայտնի չէ, թե որ ուժն են ներկայացնում հարձակվողները։
Թուրքական մամուլը հայտնում է, որ անցած գիշեր անհայտ անձիք կրակ են բացել Ստամբուլում տեղակայված ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։ Հյուպատոսության վրա հարձակվողներից մեկը՝ կին, վիրավորվել է փոխհրաձգության ընթացքում։ Ոստիկանությունը հայտնում է, որ արդեն ձերբակալված է մեկ կասկածյալ, սակայն այլ մանրամասներ չի հաղորդում։