Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի՝ սեպտեմբերի 3֊ին գումարված արտահերթ նիստում, հավանություն է տվել միջնորդության, որով երկրի կառավարությանը լիազորում է զորքեր ուղարկել արտասահման, ինչպես նաև՝ թույլ է տալիս օտարերկրա զորքերի ներկայությունը Թուրքիայի տարածքում, հայտնում է Today's Zaman֊ի կայքը։
Համաձայն որոշման, Սիրիայում շարունակվող ճգնաժամին ու տարածաշրջանում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման ներկայացրած սպառնալիքին ի պատասխան՝ կառավարությանը թույլ է տալիս զորքեր ուղարկել Իրաք և Սիրիա՝ ԻԼԻՊ֊ի սպառնալիքներին հակազդելու համար։
Բոլոր կուսակցությունները, բացառությամբ քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, քվեարկել են միջնորդության օգտին։