Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ըստ այդմ, մինչև դատավարության ավարտը և Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գտնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ֊ի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում։
Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում