Home / Հայաստան / Արփինե Հովհաննիսյանը ռասիստական մեկնաբանությունը սխալմամբ է «լայքել»․ նախարարություն

Արփինե Հովհաննիսյանը ռասիստական մեկնաբանությունը սխալմամբ է «լայքել»․ նախարարություն

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ռասիստական մեկնաբանությունը լայքելը տեխնիկական սխալի հետևանք է եղել: Այս մասին Epress.am-ին ասել է Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախարարի «լայքից» հետո սոցիալական ցանցում նախարարի հասցեին հնչող քննադատությանը:

Մեր հարցին, թե ինչ կարծիք նախարարն իրականում ունի Գալաջյանի մեկնաբանության մասին, Լուսինե Մարտիրոսյանը ասել է՝ խոսքերն ավելնորդ են, ակնհայտ է, որ նախարարը համաձայն չէ Գալաջյանի հետ:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը «լայքել էր» (հավանել էր) Ադրբեջանում մարդու իրավունքների խախտմանն առնչվող իր հարցազրույցի հղման տակ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի կողմից արված հետևյալ մեկնաբանությունը. «Ի՞նչ մարդու իրավունք, եթե նույնիսկ զուտ կենսաբանորեն թուրքը մարդ չի կարող լինել»:

Մանրամասները՝ այստեղ