Home / Հայաստան / Մարզպետ․ Պետությունը մեղք չունի, որ «Վանաձոր֊Քիմպրոմը» չի վճարում աշխատավարձի պարտքը․ «Ասպարեզ»

Մարզպետ․ Պետությունը մեղք չունի, որ «Վանաձոր֊Քիմպրոմը» չի վճարում աշխատավարձի պարտքը․ «Ասպարեզ»

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երեկ հանդիպել է 9-ամվա աշխատավարձի պարտքը պահանջող «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ, սակայն ոչ մի հուսադրող բան չի ասել: Այս մասին գրում է «Ասպարեզ» օրաթերթը:

«Մենք կփորձենք կառավարության միջոցով լուրջ ազդեցության լծակներ գտնենք սեփականատերերի վրա և տեսնենք, թե աշխատավարձի պարտքը ինչպես ենք մարում: Պետությունը մեղք չունի, որ մենք ունենք նման սեփականատերեր», – ասել է մարզպետը:

«Քիմպորմի» աշխատակիցները բողոքի ակցան շարունակելու են այսօր՝ 11:00-ից:

Նշենք, որ իշխանությունները «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սեփականատերերի անունները չեն բացահայտում:

Մանրամասները՝ «Ասպարեզի» այսօրվա համարում