ՀՀ Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից գնել է խոսափողերի և բարձրախոսների հավաքածուներ՝ պետական բյուջեից ծախսելով 41 մլն 310 հազար դրամ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Համապատասխան պայմանագիրը Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ կնքել է օգոստոսի 24-ին:
Թերթն ընդգծում է, որ, օրինակ, կառավարությունը 3 մլն 110 հազար դրամով գնել է մեկ կառավարման թվային հանգույց, իսկ ղեկավարի մեկ խոսափողի հանգույցն արժեցել է 700 հազար դրամ:
«Այնուամենայնիվ, տարօրինակ է, թե Կառավարությունն ինչու է նման ծախսեր կատարում: Կառավարությունը բարձրախոսների համակարգ ունի, եթե դրանց հետ կապված ինչ-որ անսարքություններ կան, ապա ինչու չեն նորոգում: Արդյո՞ք ամեն ինչ այդքան քայքայված է», ֊ մեկնաբնում է թերթը: