Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականներն ապաքինվում են, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Երեխաների զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Այս պահին հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` թեթև։
Հիշեցնենք, որ Բաղրամյանի և Այգեզարդի դպրոցների 40-ից ավելի աշակերտներ տեղափոխվել էին «Արտաշատի ԲԿ»։ Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Աշակերտներն ասել են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացրել են, որ հոթ֊դոգը եղել է քաղցրահամ: