Իրան-Հայաստան գազատարն անցնում է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների հարևանությամբ, սակայն այդ համայնքները մինչ օրս գազաֆիկացված չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ դեռևս 2011 թվականին Իրանը 2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, որպեսզի նշված համայնքները գազաֆիկացվեն, իսկ անցած տարի էլ պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ կես միլիոն դոլար, բայց գազաֆիկացումը չի իրականացվել անգամ դրանից հետո։
Քաղաքների գազաֆիկացման համար անհրաժեշտ խողովակներն ու մնացած նյութերը վաղուց գնվել և ներկրվել են Հայաստան:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են, որ ո՛չ այս տարի և ո՛չ էլ եկող տարվա ընթացքում իրենք չեն նախատեսում իրականացնել Մեղրիի ու Ագարակի գազաֆիկացման աշխատանքները: Թերթը նաև գրավոր հարցում է ուղարկել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ հետաքրքրվելով՝ ինչով է պայմանավորված ուշացումը, սակայն դեռևս պատասխան չի ստացել։
Հոդվածն ամողբջությամբ՝ թերթի այսօրվա համարում