ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, սովորաբար չի հաճախում աշխատանքի, սակայն ստանում է 141 հազար 500 դրամ աշխատավարձ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Խաչատրյանի բացակայությունները բացատրել է նրա աշխատանքի բնույթով։
«Որպես նախարարի խորհրդական՝ Ռուզաննա Խաչատրյանը զբաղվում է հիմնականում ռազմական բժշկության հարցերով։ Նա աշխատում է անմիջապես նախարարի հետ, գալիս է, նախարարից հանձանարարականներ ստանում և դրանք տեղերում է իրականացնում», ֊ասել է Հայթայանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում