Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ին, Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուսլան Մկրտչյանը՝ կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վերքեր ախտորոշմամբ:
ՀՀ քննչական կոմիտեն նշում է, որ, ըստ նախնական տվյալների, 29-ամյա զինվորը վնասվածքը ստացել է մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հակառակորդի արձակած նռնականետի արկի բեկորներից: