Սևանի ոստիկանության բաժնի աշխատակիցը խոշտանգել է քաղաքացի Ռուստամ Ս․֊ին՝ բռունցքներով հարվածներ հասցնելով կրծքավանդակին, քաշքշելով և հրելով: Այս մասին Հատուկ քննչական ծառայությանում (ՀՔԾ) գրված հաղորդման մեջ նշել է Ռուստամ Ս․֊ն։
Վերջինիս համաձայն, ոստիկանության բաժնի աշխատակիցը նման կերպ հարկադրել է իրեն ցուցմունքներ տալ այն մասին, թե, իբր, անձնական օգտագործման համար թմրամիջոց է ձեռք բերել:
Ռուստամ Ս․֊ն իր հաղորդման մեջ նաև նշել է, որ Սևանի բաժնի մեկ այլ ոստիկան սպառնացել է իրեն՝ ասելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, որի հետևանքով ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:
Հատուկ քննչական ծառայությունը, Ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցել: