Հրազդանի ՋԷԿ-ը, որը պատկանում է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը մոտակա ամիսներին վաճառվելու է։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նշենք, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ «Ինտեր ՌԱՕ»֊ն վաճառում է իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օֆշորային գոտում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։
Հրազդանի ՋԷԿ–ն արդեն սեփական դիմումի համաձայն դուրս է եկել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի ցուցակից։ «Հրապարակը» նշում է, որ, բորսայում լինելով, ընկերությունն ստիպված էր լինում ներկայացնել մի շարք հաշվետվություններ, ինչը նրա գործունեությունը դարձնում էր թափանցիկ։
«Տվյալ դեպքում, ՋԷԿ-ի վաճառքը կազմակերպելու նպատակով, պետք է իրականացվեր աճուրդ, որի ընթացքում էլ պետք է ընտրվեր լավագույն առաջարկը։ Սա ձեռնտու չէ «Ինտեր ՌԱՕ»֊ին, քանի որ, մեր տեղեկություններով, պոտենցիալ գնորդն արդեն հայտնի է», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում