հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնել է 10 զոհի մասին․ հայկական կողմը նշում է՝ կորուստներ չունի

Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնել է 10 զոհի մասին․ հայկական կողմը նշում է՝ կորուստներ չունի

Սեպտեմբերի 27֊ի լույս 28֊ի գիշերը հայ֊ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած փոխադարձ հրետանային հարձակումների հետևանքով զոհվել է 3 ադրբեջանցի և 7 հայ զինծառայող, երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի ՊՆ֊ն։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը հարձակում է ձեռնարկել «թշնամու դիրքերի ու տեխնիկայի կուտակումների վրա՝ ծանր հարված հասցնելով հակառակորդի կենդանի ուժին ու տեխնիկային»։ Հաղորդագրության մեջ նշված չէ, թե ճակատի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել դեպքը։

«Ճակատի տարբեր հատվածներում հակառակորդի հետ տեղի ունեցած ծանր մարտերի հետևանքով մահացել է երեք ադրբեջանցի զինծառայող՝ Ռաուֆ Վելիևը, Նեման Ահմեդզադեն և Զոհրաբ Մուսթաֆազադեն»,֊ հայտնել է Ադրբեջանի ՊՆ֊ն։

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը, իր հերթին, նշում է, որ հայ զինծառայողների մահվան մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, և ԼՂՀ Պաշտպանության բանակը կորուստներ չունի։

«Ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի (Աղդամ ֊ խմբ․) ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ», ֊ ասված է ԼՂՀ ՊՆ֊ի տարածած հաղորդագրության մեջ: