Home / Հայաստան / Հարկային տեռոր՝ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ․ «ՀԺ»

Հարկային տեռոր՝ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ․ «ՀԺ»

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները վերջին շրջանում ահազանգում են, որ հարկային ծառայությունը տնտեսվարողներին համատարած տուգանելու մասին ծանուցագրեր է ուղարկում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Տնտեսվարողները տուգանքների են ենթարկվում մի բանի համար, ինչի համար նախկինում չեն տուգանվել:

«Խոսքը վճարած հարկերի չվճարած «պոչերի» մասին է: Տնտեսվարողները սահմանված ժամկետներում վճարելով, ասենք մի քանի միլիոն դրամ հարկ, տարբեր պատճառներով մի քանի հազար դրամի «պոչեր» են թողնում: Նախկինում հարկայինը դրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում, քանի որ այդ ուշացած պոչերի վրա առանց այդ էլ տույժ-տուգանքներ են հաշվարկվում, և տնտեսվարողները վճարում են այդ «պոչերը» տույժ-տուգանքներով հանդերձ:

Բայց հիմա նույնիսկ 2-3 հազար դրամը ուշացնելու համար ընկերությունների տնօրենները ենթարկվում են 20 հազար դրամ տուգանքի՝ որպես վարչական իրավախախտում:

Սա այլ կերպ, քան հարկային տեռոր, դժվար է որակել: ՀՀ օրենսդրությունը հարկային մարմիններին արգելում է նման կամայականություններ իրականացնել», ֊ գրում է թերթը: