«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն ուսումնասիրել է բանակում 2015թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնի է դարձել 46 մահվան դեպքի մասին։ Ներկայացնում ենք ՀԿ֊ի ուսումնասիրությունն ամբողջությամբ․
32 զինծառայող մահացել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (7՝ ՀՀ տարածքում, 25՝ ԼՂ տարածքում)
Կարեն Գրիգորյանն ու Վարդան Մկրտչյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում՝ ԼՂ տարածքում, հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը
3. Արման Հարությունյան (17 հունվար, ՀՀ)
4. Սուրեն Փիլոսյան (20 հունվար, ԼՂ)
5. Նահապետ Ասատրյան (21 հունվար, ԼՂ)
6. Արման Ուդումյան (21 հունվար, ՀՀ)
Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ՀՀ տարածքում, հունվարի 23-ին
9. Շեքսպիր Հակոբյան (5 փետրվար, ԼՂ)
10․ Արտակ Աղեկյան
11. Հայկ Բարոյան
Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ԼՂ տարածքում, փետրվարի 28-ին
12. Արսեն Կարապետյան (2 մարտ, ԼՂ)
13. Հակոբ Խաչատրյան
16. Սամվել Հակոբյան
Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Զադոյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, մարտի 19-ին՝ ԼՂ տարածքում, իսկ Սամվել Հակոբյանը նույն միջադեպի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է մարտի 26-ին՝ հիվանդանոցում։
17. Անհայտ
18. Անհայտ
Times.am և Tert.am լրատվական կայքերը գրում են, որ հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը ԼՂ սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել են նաև Պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող: Այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն հայտնի չէ։
19. Հովսեփ Անդրեասյան (29 մարտ, ԼՂ)
20. Լևոն Միրզոյան (7 ապրիլ, ԼՂ)
21. Հայկ Քեշիշօղլյան (7 ապրիլ, ՀՀ)
22. Արման Եփրեմյան (26 հունիս, ՀՀ)
23. Արսեն Խաչատրյան (4 հուլիս, ԼՂ)
24. Կարեն Հովհաննսիյան (12 օգոստոս, ԼՂ)
25․ Իվան Բաբայան (15 օգոստոս, ԼՂ)
26. Հայկ Թևոյան (3 սեպտեմբեր, ՀՀ)
27. Մարատ Խաչատրյան
28. Արման Ստեփանյան
Մարատ Խաչատրյանը և Արման Ստեփանյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, սեպտեմբերի 4-ին, ԼՂ տարածքում։
29. Նորայր խաչատրյան
30. Ռոբերտ Մկրտչյան
31. Հարութ Հակոբյան
32. Կարեն Շահինյան
Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, սեպտեմբերի 25-ին, ԼՂ տարածքում։
5 զինծառայող ինքնասպանություն է գործել
1. Սամվել Միրզոյան (6 Մարտ, ՀՀ)
2. Հարություն Համբարյան (8 մայիս, ԼՂ)
Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն զորամասի զինծառայող Դ. Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ. Համբարյանի նկատմամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։
3. Էդգար Մելքոնյան (11 հունիս, ԼՂ)
4. Մավրիկ Մելքոնյան (30 հունիս, ՀՀ)
5. Նարեկ Հարությունյան (6 սեպտեմբեր, ՀՀ)
Գրանցվել է սպանության 5 դեպք
1. Հայկազ Բարսեղյան (29 հունվար, ՀՀ)
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով և որն էական վնաս է պատճառել»:
Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար:
2. Տիգրան Սիմոնյան (10 փետրվար, ԼՂ)
Տիգրան Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Գեդեոնյանը․ մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու կասկածանքով։
3. Արմեն Օսիպյան (14 փետրվար, ԼՂ)
4. Ալբերտ Սաֆարյան (27 փետրվար, ԼՂ)
Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանության նախնական վարկածը հերքվել է: Այս մասին հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը:
«Գործով զբաղվող քննիչն ինձ ասաց, որ ինքնասպանության վարկածը հերքվել է, իրականում սպանություն է եղել, սակայն այլ մանրամասներ չասաց: Մոտ օրերս հանդիպելու եմ քննիչի հետ գործի նյութերին ծանոթանալու համար»,-ասաց նա՝ նշելով, որ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:
5. Աշոտ Հովհաննսիյան (18 օգոստոս, ՀՀ)
1 զինծառայող հանկարծամահ է եղել
1. Հայկ Մարգարյան (22 մարտ, ԼՂ)
2 զինծառայող մահացել է դժբախտ պատահարի հետևանքով
1. Արթուր Առաքելյան (9 ապրիլ, ԼՂ)
2. Արտյոմ Թովմասյան (17 ապրիլ, ՀՀ )
․․․․․․․․․
Արթուր Վարդևանյան (17 հունվար, ԼՂ)
Հ. Գևորգյան (7 հունիս, ՀՀ)
Սասուն Զիրոյան (5 հուլիս, ԼՂ)
Մարատ Թադևոսյան (5 հուլիս, ԼՂ)
Արսեն Հունանյան (5 հուլիս, ՀՀ)
Տարոն Սեդրակյան (5 սեպտեմբեր, ՀՀ)
Գրիգոր Սահակյան (5 սեպտեմբեր, ՀՀ)
Գևորգ Վարդանյան (5 սեպտեմբեր, ՀՀ)
Սևակ Գասպարյան (11 սեպտեմբեր, ՀՀ)
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ին դեռևս հայտնի չէ Արթուր Վարդևանյանի, Հ. Գևորգյանի, Սասուն Զիրոյանի, Մարատ Թադևոսյանի, Արսեն Հունանյանի, Տարոն Սեդրակյանի,Գրիգոր Սահակյանի և Գևորգ Վարդանյանի մահվան դեպքերն արդյո՞ք կապ ունեն զինվորական ծառայության հետ, և արդյո՞ք նրանք այդ ժամանակ գտնվել են ծառայության մեջ:
1 զինծառայող մահացել է առողջական խնդիրների հետևանքով
Խդր Սարոյան (29 մայիս, ՀՀ)