հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Նուբարաշենում» մոտ 5 տասնյակ ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել․ Hetq.am

«Նուբարաշենում» մոտ 5 տասնյակ ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել․ Hetq.am

Այսօրվանից մոտ 5 տասնյակ ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել ու հանձնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին: Այս մասին Hetq.am֊ին հայտնել են հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատներից մի քանիսը: Նրանք նշել են, որ դիմումն ուղղված է նաև ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ՄԻ պաշտպանին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին:

«Հետքի» հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ այսօր ցմահ դատապարտյալների հետ զրուցել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները` տեղեկացնելով, որ մշակվել է նրանց վերաբերող օրինագիծ:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանում ցմահ բանտարկյալների խնդիրների վերաբերյալ նախագահին բազմիցս դիմումներ են ուղղվել, սակայն մինչ օրս բարձրացված խնդիրներից ոչ մեկը չի ստացել իր լուծումը:

Վերանայման պահանջը հիմնավորող 10-ը կետերը` սկզբնաղբյուր կայքում