Սյունիքի մարզի Կապան քաղաքի դիմապատկերին վերջին շտրիխներն են արվում՝ այսօր նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Փողոցները ասֆալտապատում են, բակերը՝ բարեկարգում, կանաչապատում, գետը՝ մաքրում, կիսակառույց շինությունները՝ փակում։
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ աշխատանքները հատուկ Սարգսյանի այցին ընդառաջ չէ, որ արվում են։
«Նախագահի այցելության կապակցությամբ չենք բարեկարգում, այնպես է, որ մեզ մոտ միշտ էլ բարեկագրում ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում նախագահի այցելության համար մոտ 500 գծամետր մայթ ասֆալտապատել, տանիքներ, վերելակներ բարեկարգել, և այլն, և այլն: Այնպես, որ ամբողջ տարին մեր քաղաքում նման աշխատանքներ են կատարվում», – թերթի հետ զրույցում ասել է քաղաքապետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում