Հաջորդ տարի աշխատանքային կենսաթոշակների չափը չի բարձրանալու։ Անփոփոխ է մնալու ոչ միայն կենսաթոշակների բազային չափը՝ 16 հազար դրամ, այլև աշխատանքային ստաժի մեկ տարվա հաշվով հատկացվող գումարը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ 2016-ի բյուջեի նախագծում կենսաթոշակներին հատկացված ընդհանուր գումարը շուրջ 1.8 միլիարդ դրամով պակաս է լինելու, քան այս տարի՝ 223,7 միլիարդ 225,6 միլիարդի փոխարեն։ Ինչպես նշված է պետական բյուջեի նախագծի ուղերձում, ծախսերի նվազումը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի նվազմամբ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում