Home / Հայաստան / Որքան մարդ է ապրում Հայաստանում․ «գազային» տվյալներն ընդդեմ ԱՎԾ֊ի․ «Հրապարակ»

Որքան մարդ է ապրում Հայաստանում․ «գազային» տվյալներն ընդդեմ ԱՎԾ֊ի․ «Հրապարակ»

Գազ սպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող AEG ընկերությունը կիսամյակը մեկ հաշվետվություն է հրապարակում, որտեղ ՀՀ բնակչության վերաբերյալ բավական ուշագրավ տվյալներ են զետեղված։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթում գրում է Վահե Մակարյանը՝ ընդգծելով, որ AEG֊ի տվյալներն ավելի խոսուն են, քան Ազգային վիճակագրական ծառայությանը (ԱՎԾ)։

Այսպես, AEG֊ի 2-րդ հաշվարկային կիսամյակի (2015-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը) հաշվետվության տվյալների համաձայն, սպասարկման ենթակա բաժանորդների քանակը եղել է 663 հազար 702 Հայաստանի 95 տոկոսի գազաֆիկացված լինելու պայմաններում։

Դրանց թվում պայմանական «փակ դռների» քանակը կազմել է 51 հազար 85։ «Փակ դռներ» ասելով՝ նկատի ունեն այն բնակարանները, որոնց տերերը բացակայում են երկրից, քանի որ սպասարկող անձնակազմը այցելություններ է կատարում նաև հանգստյան օրերին և երեկոյան ժամերին, ու տանտերերին չի հանդիպում։

ԱՎԾ֊ի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը «Հրապարակ»֊ին ասել է, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 միլիոն 5 հազար 500 մարդ է։ Դրանց մեջ չեմ մտնում մեկ տարուց ավելի երկրից բացակայողները։ Կույումջյանը նաև նշել է, որ մեկ տնային տնտեսությանը, 2011֊ի մարդահամարի տվյալներով, բաժին է ընկնում միջինը 4 մարդ։

«Հիմա եթե AEG֊ի հրապարակած վերջին տվյալները՝ 663 հազար 702-ը, բազմապատկենք 4-ով, կստացվի 2 միլիոն 654 հազար 808 մարդ, որն ԱՎԾ֊ի հրապարակած տվյալների մոտ 90 տոկոսն է կազմում։ Իսկ եթե AEG֊ի արձանագրած փակ դռների քանակը՝ 51 հազար 85, բազմապատկենք դարձյալ 4-ով, ստացվում է 204 հազար 340 մարդ», ֊ գրում է Մակարյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում