Չորեքշաբթի երեկոյան Fox TV News հաղորդման տնօրեն Էրչան Գյունն ուղիղ եթերում հրապարակել է Թուրքիայի Թունջելի քաղաքի ոստիկանական բաժանմունքի պաշտոնական փաստաթուղթը, համաձայն որի՝ հոկտեմբերի 10֊ին Անկարայում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումը կանխելու հարցում երկրի ուժայինները լուրջ անփութություն են ցուցաբերել։
2015 թվականի սեպտեմբերի 17֊ի ամսաթվով թվագրված փաստաթուղթով Թուրքիայի բոլոր նահանգային ոստիկանական բաժանմունքներին ու Ազգային հետախուզական վարչությանը նախազգուշացվում էր, որ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը որոշել է լայնամասշտաբ հարձակում իրականացնել Թուրքիայում և այդ նպատակով զինյալների հատուկ թիմ էր պատրաստել Սիրիայի արևելյան Դեր ալ֊Զոր քաղաքում։
Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ ծրագրված հարձակումների շրջանակում մի քանի մահապարտ ահաբեկիչներ պատրաստվում են պայթյուններ իրականացնել զանգվածային ցույցերի ու հանրահավաքների ընթացքում։
Անկարայի պայթյունից հետո ականատեսները փաստաւոմ էին, որ ոստիկանությունը արհմիությունների և ՀԿ֊ների հանրահավքի վայրում բավարար վերահսկողություն չի իրականացրել՝ դեպքի վայրում ընդամենը երկու մեքենա թողնելով։