Հայաստանն ակնկալում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից 2016 թվականի ընթացքում 30.2 մլրդ դրամի դրամաշնորհ ստանալ։ Այս մասին նշված է 2016 թվականի պետական բյուջեի նախագծում։
Դրանից 13 մլրդ դրամն ակնկալվում է ստանալ Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում իրականացվող ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով: 17.2 մլրդ դրամի չափով նպատակային օժանդակության դրամաշնորհները ևս Եվրոպայից են գալու։ Ռուսաստանը 3.9 միլիարդ դրամ է տրամադրելու Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցման համար:
Համաձայն բյուջեի նախագծի, 2016 թվականին սպասվող դրամաշնորհները 2014 թվականի համեմատ կրկնապատկվել են․ 2014-ին դրանք կազմում էին 14.5 մլրդ դրամ: