Home / Հայաստան / Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարից տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարից տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանում ավտովթարի ենթարկված Մոսկվայից Երևան ընթացող ավտոբուսի ուղևորներից մեկը մահացել է հիվանդանոցում։ 68-ամյա ՀՀ քաղաքացի Սպարտակ Նալբանդյանն ավտովթարի 8֊րդ զոհն է, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նախարարությունը հրապարակել է ևս 6 զոհերի անունները՝ Գագիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961 թ.), Հրաչ Բադալյան, Գագիկ Ստեփանյան, Վաղուշ Ստեփանյան, Հայկ Հովհաննիսյան, Հակոբ Ալիխանյան:

Մյուս երեք զոհվածների անունները դեռ հայտնի չեն։

Նախարարությունը հայտնում է, որ կողաշրջված «Higer» մակնիշի ավտոբուսը պատկանել է Հայաստանում գրանցված «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերությանը: 13։00-ի դրությամբ տուժածներից 35-ը գտնվում էին տարբեր բժշկական կենտրոններում։

Բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց ցուցակը․

Ուզլովայա ԲԿ-ում՝

1. Իսպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980 թ.)
2. Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960 թ.)
3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960 թ.)
4. Նահապետյան Հակոբ Ստեփանի
5. Ունոսյան Լևոն Մաքսիմի
6. Երանոսյան Անուշավան Ռազմոստի
7. Մկրտչյան Սարգիս Շալիմի
8. Օհանյան Ժորա Օմիրի
9. Օրոնիսյան Արթուր Արգամի
10. Հակոբյան Տիգրան Գարիմի
11. Գրիգորյան Սաքո Փաշիկի
12. Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985 թ., ծանր)
13. Ինքնությունը ճշտվում է
14. Ինքնությունը ճշտվում է
15. Ինքնությունը ճշտվում է
16. Ինքնությունը ճշտվում է

Կիրեևսկի ԲԿ-ում

1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981 թ.)
2. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ. 1972 թ.)
3. Պաֆարյան Կարեն Արմենի (ծնվ. 1985 թ.)
4. Երեմիշյան Մարինե Կարենի (ծնվ. 1961 թ.)
5. Ասրյան Ապրես Ռուբենի (ծնվ. 1966 թ.)
6. Աղաջանյան Սարգիս (ծնվ. 1950 թ.)
7. Սարգսյան Գայանե Վելիկի
8. Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989 թ.)
9. Խուրչուրյան Արման (ծնվ. 1976 թ.)
10. Երեմյան Արմեն (ծնվ. 1987 թ.)
11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975 թ.)
12. Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ. 1976 թ.)
13. Ինքնությունը ճշտվում է

Նովոմոսկովսկի ԲԿ-ում՝

1. Հարությունյան Գայանե Գրուստանի (ծնվ. 1975 թ.)
2. Գալստյան Արարատ Արմենի (ծնվ. 1992 թ.)
3. Թադևոսյան Սելան Սերոժի 
4. Կոսոբողլյան Գարիկ Արմենի
5. Չապորյան Քնարիկ
6. Ռումակյան Ժորա Արայի (ծնվ. 1978 թ.)

Անվտանգ տարածք՝ «Երիտասարդություն» կինոթատրոն, տեղափոխվածների տվյալները՝

1. Կարեն Ալեքսանդրի Խաչատրյան (ծնվ. 1994 թ.)
2. Գուրգեն Ռադիկի Անտոնյան (ծնվ. 1998 թ.)
3. Հրայր Տոնոյի Սահրադյան
4. Գագիկ Հովնանի Սիմոնյան (ծնվ. 1994 թ.)
5. Արամ Վաչագանի Մարտիրոսյան (ծնվ. 1999 թ.)
6. Յուրիկ Արամի Ադամյան (ծնվ. 1964 թ.)
7. Արսեն Ռազմիկի Մակարյան (ծնվ.1972 թ.)
8. Կարեն Ռուդիկի Զաքարյան (ծնվ. 1979 թ.)
9. Էդգար Լևոնի Կարապետյան (ծնվ. 1972 թ.)
10. Արթուր Սարգիսի Մատիկյան (ծնվ. 1976 թ.)
11. Ժորա Արայի Ռուշանյան (ծնվ. 1998 թ.)
12. Քնարիկ Վազգենի Ռուշանյան (ծնվ. 1980 թ.)