Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից 32-ը գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 11-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է ավտովթարում զոհված բոլոր 8 անձանց անունները․
Հակոբ Լյուդվիգի Ալիխանյան (ծնվ. 1960թ.),
Հայկ Ժորայի Հովհաննիսյան,
Հրաչ Արտավազդի Բադալյան (ծնվ. 1981թ.),
Գագիկ Արմենակի Մանուկյան (ծնվ. 1961թ.),
Վարուժ Ստեփանի Ստեփանյան (ծնվ. 1954թ.),
Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),
Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),
Արտաշես Ավետիքի Հովհաննիսյան (ծնվ. 1980թ.):
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել ժամը 02։10-ի սահմաններում։ Հայաստանյան «Քինգ դելյուքս» ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր։ Նախնական վարկածներից մեկի համաձայն, վարորդը քնել է մեքենայի ղեկին. քննվում է նաև մեքենայի տեխնիկական անսարքության վարկածը։