Այսօր մի խումբ երիտասրադներ ակցիա են կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք նախ «Չենք հնազանդվելու» գրառմամբ պաստառով կանգնել են Բաղրամյան 26֊ի դիմացի մայթին, ապա, ճեղքելով ոստիկանական պատն, անցել են փողոցը և կարմիր քարտեր նետել նախագահական նստավայր ուղղությամբ։ Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նրանցից մեկը՝ Փայլակ Թևանյանը, ասել է․ «Քո վարած քաղաքականությունը կործանարար է երկրի համար։ Դու ստեղծել ես օլիգարխի մոնոպոլիա և քո օլիգարխների միջոցով թալանում ես ազգը։ Երիտասարդները չեն հավատում քեզ։ Մենք կոչ ենք անում տղամարդու նման դուրս գալ և տեսնել՝ ինչպես են երիտասարդները կարմիր քարտերը շպրտում երեսիդ։ Դուրս արի և պատասխան տուր՝ ինչու է Հայաստանում թանկ լույսը, գազը, բենզինը, շաքարավազը, ո՞վ պետք է կարգավորի այս ամենը»։
Նախագահական նստավայրի մոտ ոստիկանները ակցիայի մասնակիցներից երկուսին` Վարազդատ Բարսեղյանին և Սևակ Մանուկյանին բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ լրագրողներին, հրելով, ասել են՝ «մի՛ նկարեք»։
Մանրամասները՝ Lragir.am-ի տեսանյութում