Նոյեմբերի 9-ին սոցցանցերի և մեդիայի հայալեզու տիրույթում լայն տարածվում էին մոսկվացի արվեստագետ Պյոտր Պավլենսկու հերթական ակցիան պատկերող ֆոտո և վիդեո նյութերը:
Խորհրդային ԿԳԲ-ի ժառանգորդ ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի դռներն այրելը հիմնականում չափազանց դրական արձագանք էր ստացել թե մեդիայում, թե ընդդիմադիր և թե արվեստի գործիչների շրջանում: Արվեստագետ Վահրամ Աղասյանի հետ զրուցում ենք ակցիայի խնդրահարույց և անընդունելի կողմերի մասին: