ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվելու է ՀՀ պետական պահպանության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 20 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագիծ։ «Հայկական ժամանակ» օրաթերթը մեջբերում է նախագծին կցված փաստաթղթերից հատված համաձայն որի բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցող թիկնապահների գործուղման ծախսերի համար պետբյուջեով հատկացված է 75 միլիոն դրամ, բայց դա չի բավարարում։
Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել էր լրացուցիչ 20 միլիոն դրամ, որը նույնպես ծախսվել է։ Ու հիմա առաջացել է այդ նպատակով ևս 20 միլիոն հատկացնելու անհրաժեշտություն։ Ընդհանուր առմամբ միայն թիկնապահների գործուղումների համար այս տարի ծախսվելու է մոտ 260 հազար դոլար։