Home / Հայաստան / «Նոր Հայաստան» շարժումն անցումային փուլ և նոր ընտրություններ է ակնկալում (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Նոր Հայաստան» շարժումն անցումային փուլ և նոր ընտրություններ է ակնկալում (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Նոր Հայաստան» շարժումն իր շտաբն ամբողջությամբ տեղափոխում է Ազատության հրապարակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը։ Շարժման ներկայացուցիչների խոսքով՝ իրենք չեն դադարելու պայքարն այնքան ժամանակ մինչև չկասեցնեն դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու չազատվեն գործող իշխանություններից։ Նշենք, որ շարժումն Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույցի մասին հայտարարել է երեկ երեկոյան։

Ազատության հրապարակում լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքին հետևողներ կային նաև Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից․

3rally

Գյումրեցի Եղիշե Շարյանը պատմել է, որ ինքն ու ընկերները մեծ դժվարությամբ են կարողացել հասնել Երևան, քանի որ այն բոլոր վարորդներն, ովքեր նախապես համաձայնել էին իրենց մայրաքաղաք բերել, սպառնալիքների հետևանքով հրաժարվել են.

«Երեկ 15։00֊ին, մեր վարձակալած միկրոավտոբուսը մեզ պետք է բերեր Երևան, սակայն վարորդին ահաբեկում են՝ ասելով, թե «չենք ուզում, որ մեր հոպարը զոհվի», ու վարորդը հրաժարվում է։ Դրանից հետո ոչ մի մի վարորդ չէր համաձայնվում մեզ բերել Երևան։ 7 և 10 տեղանոց երկու մեքենաները, որոնք մեզ արդեն բերում էին Երևան, սպառնալիքների հետևանքով ճանապարհի կեսից հրաժարվեցին շարունակել։ Միայն 7-ի կողմերը մենք կարողացանք գտնել էդ դուխով տղուն, ով համաձայնեց մեզ բերել Երևան»։ 

10rally

«Նոր Հայաստան» շարժման ղեկավարներից Գարեգին Չուքազյան․ «Հայաստանում քրեական պանյատներն են գործում և ոչ թե սահմանադրական նորմեր»։ 

4rally

Շարժման ղեկավարներից Րաֆֆի Հովհաննիսյան․ «Վաղը մենք ներկա կլինենք ՈՉ–ի շտաբի հանրահավաքին, որը կլինի այս միացյալ ընդդիմության ամբողջականությանն ուղված առաջին քայլը։ Դրանից հետո՝ մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, կլինի ժողովրդի պահանջած միասնությունը, որը կբերի քաղաքական իրավիճակի բեկումնային փոփոխության․ 20 տարվա մեջ առաջին անգամ կստեղծվի ժողովրդի վստահությունը և քվեն վայելող իշխանություն»։ 

5rally

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ծաղիկների մասին, որը երեկ ցանկանում էր դնել իշխող Հանրապետական կուսակցության շենքի դիմաց․ «Ինչ վերաբերվում է երեկվա ծաղիկներին պետք է նշեմ, որ առաջին անգամն է Հայաստանում, որ ոստիկանությունն օգտագործվում է իշխանությունը զավթած կուսակցութան շենքը ոչ միայն քաղաքացուց, այլ ծաղիկից պաշտպանելու համար։ Այդ ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ էին, որովհետև մոտեցել է այդ կուսակցապետության վերջը։ Քանի որ կուսակացապետության վերնախավը կառավարությունում է, ես ցանկացա ծաղիկներն այնտեղ դնել, բայց վազեց պարոն Օսիպյանը, և ես պատիվ ունեի ՀՀԿ-ին ուղված ծաղկեպսակը հանձնել նրան»։

6rally

Շարժման ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյան․ «Այսօրվանից մեր շտաբն ամբողջությամբ տեղափոխում ենք Ազատության հրապարակ։ Ցուրտ օրեր են սպասվում և պետք է պատրաստվենք։ Այս հարցով մենք քաղաքացիների օժանդակությանն ենք դիմում, որովհետև չունենք որևէ հովանավոր և մեր միակ հովանավորը ժողովուրդն է։ Անշուշտ մենք մտադիր են տեղադրել վրաններ և ամեն ժամ փորձելու ենք լուծել այդ խնդիրը»։

7rally

Ժիրայր Սեֆիլյան․ «Պետք է ճնշել հակառակորդին և մինչև դեկտեմբերի 6 -ը կասեցնել նրանց մտադրությունները։ Իշխանությունից ազատվելու միակ միջոցը ժողովրդի կամքի պարտադրումն է, իսկ ռեժիմի վերացումից հետո կլինի կարճաժամկետ անցումային փուլ, որից հետո կլինեն խորհրդարանական և նախագահական ընտրությունները»։

8rally

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով ելույթ չունեցավ։

2rally

1rally