Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը հայաստանցիներին զրկում է բազմաթիվ սոցիալական և քաղաքական իրավունքներից, որոնք այսօր նրանք ունեն գործող Սահմանադրությամբ։ Այս մասին նշում է «Սոցիոսկոպ» ՀԿ֊ն, որը ավելի վաղ նախագծի խնդրահարույց դրույթների մասին հոլովակ էր պատրաստել։
«Նախագծի պրոբլեմատիկ դրույթների մասին իրազեկող հոլովակը տեսել և բարձր են գնահատել նաև «այո»֊ի քարոզիչները։ Դրա համար էլ որոշել են մոլորեցնող կլիպ պատրաստել՝ օգտագործելով մի քանի պարզ հնարքներ։
Քարոզիչ կլիպի վերջում մեզ կոչ են անում, որպեսզի լինենք իրազեկված և թույլ չտանք, որ մեզ մոլորեցնեն ապատեղեկտավությամբ։ Իսկապես, մենք կիսում ենք նրանց կարծիքը. թույլ չտանք, որ մեզ մոլորեցնեն կեղծ բացահայտումները», ֊ նշում է «Սոցիոսկոպը»՝ ևս մեկ հոլովակ ներկայացնելով։