հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քասախ համայնքում լցոնման դեպք է արձանագրվել․ past.am

Քասախ համայնքում լցոնման դեպք է արձանագրվել․ past.am

Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղակայված 6/25 ընտրատեղամասում արձանագրվել են լցոնման դեպքեր: Այդ մասին Past.am-ին հայտնել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Վիգեն Դավթյանը:

Ըստ Դավթյանի՝ լցոնում է արել 6/25 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը: Կայքը նշում է, որ Վիգեն Դավթյանը լցոնումներով արկղը ջարդել է, իսկ թիվ 6 ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները ջարդած արկղը փոխարինել են նորով:

Դավթյանի խոսքով՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել և համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ: Վիգեն Դաթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին:

Դավթյանն ընդգծել է նաև, որ հանձնաժողովի բոլոր անդամները Քասախի գյուղապետարանի աշխատողներ են, որոնք կատարում են գյուղապետ Արա Մկրտչյանի հրահանգը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀԿ-ական է, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը, գյուղապետի եղբորորդին: