Home / Հայաստան / Ոստիկանությունը պնդում է՝ Ավետիսյանների ընտանիքի անդամներն ընտրացուցակներում չեն եղել

Ոստիկանությունը պնդում է՝ Ավետիսյանների ընտանիքի անդամներն ընտրացուցակներում չեն եղել

ՀՀ ոստիկանությունը հերքում է, թե այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում են եղել։ Հիշեցնենք՝ այդ մասին այսօր գրել էր «Հրապարակ» օրաթերթը։

Ոստիկանության պարզաբանման մեջ ասված է, որ Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը, Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը, Աիդա Սերյոժայի Ավետիսյանը, Սերյոժա Կարապետի Ավետիսյանը հանվել են Մյասնիկյան, 188 հասցեի հաշվառումից 2015 թվականի հունվարին։

«Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում», ֊ նշում է ՀՀ ոստիկանությունը