Վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում հետընթաց է արձանագրվել: Epress.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է հնչեցրել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Իրավապաշտպանը նշել է, որ ներկայիս իրավիճակը կարելի է որպես ճահճային որակել:
Դանիելյանի կարծիքով՝ այսօրվա Հայաստանում իրավապաշտպաններն իրավիճակը գրեթե չեն կարող փոխել:
«Անձամբ ես կոնկրետ գործերով եմ զբաղվում: Այսպես ասած, կետային հարվածներ: Գոնե 1-2 հոգու կարող ենք օգնել», – ասել է իրավապաշտպանը:
Նա նշել է նաև, որ կողմնակից է միջազգային կառույցների կողմից պատժամիջոցների կիրառմանը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Փոխարենը, սակայն, միջազգային կառույցները աջակցում են իշխանություններին, իսկ վերջիններս վերահսկում են հայաստանյան ՀԿ-ների և մամուլի 95 տոկոսը:
«Ցավոք, մեզ դեռ սպասում են շատ վատ տարիներ», – եզրափակել է Միքայել Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.