հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / 3-րդ եռամսյակում ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտման 72 դեպք է գրանցվել․ զեկույց

3-րդ եռամսյակում ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտման 72 դեպք է գրանցվել․ զեկույց

2015թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումների 72 դեպք: Երկրորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 13-ով (կամ 15%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով): Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցում, որը պատրաստվել է ԶԼՄ֊ների դիտարկման արդյունքում։

Դեպքերից 42-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 7-ով (կամ 14%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով):

Եթե նախորդ երկու եռամսյակներում ամենաշատը խախտվել էին անձնական ազատության և անձեռնմխելիության ու խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքները, ապա երրորդ եռամսյակում ամենաշատը խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը:

Երրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքի խախտման 1 դեպք, մինչդեռ առաջին եռամսյակում գրանցվել էր տվյալ իրավունքի խախտման 2 դեպք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 9 դեպք:

Երկրորդ եռամսյակում տեղի ունեցած 85 դեպքերից 59-ի ժամանակ մարդու իրավունքների 434 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 26-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել ճշգրիտ թիվը: Երրորդ եռամսյակում տեղի ունեցած 72 դեպքերից 64-ի դեպքում մարդու իրավունքի՝ ընդհանուր թվով մոտ 400 խախտում է տեղի ունեցել, 8-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել խախտումների ճշգրիտ թիվը:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ