«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը դատապարտում է այսօր Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից իրականացրած խայտառակ գործողությունը, պահանջում է պատկան մարմիններից բացահայտել և պատասխանատվության ենթարկել ապօրինի գործողությունների հրաման արձակողներին և դրանք կատարողներին: Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որում անդրադար ձ է կատարվում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ակցիային:
«Առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու` ոստիկանությունը բերման է երթարկել 20 անձի որոնց թվում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ, փաստաբաններ, ակտիվիստներ, լրագրող, քաղաքացիներ՝ Արշակ Մուսախանյանին, Հրայր Մանուկյանին, Սարգիս Գևորգյանին, Արեգ Գևորգյանին, Թաթուլ Սարոյանին, Դավիթ Վարդանյանին, Վարդան Հարությունյանին, Սերգեյ Գրիգորյանին, Սերոբ Գասպարյանին, Արթուր Մարտիրոսյանին, Ավետիս Ավագյանին, Գարիկ Ասատրյանին, Հայկ Պետրոսյանին, Տիգրան Եգորյանին, Էդիկ Տեր-Կարապետյանին, Փայլակ Թևանյանին, Մերուժան Հանեսյանին, Արսեն Շահբազյանին, Ալբերտ Մարգարյանին, Սերգեյ Կյուրեղյանին:
Ոստիկանությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, բերման ենթարկելու գործողություններ է կատարել նաև պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ:
Շարունակելով ապօրինությունները, ոստիկանությունը տևական ժամանակ խոչընդոտել է բերման ենթարկվածների փաստաբանների, ինչպես նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի մուտքը ոստիկանության Արաբկիրի բաժին», – նշում են հայտարարության հեղինակները: