ժողովուրդը պետք է համախմբվի և անհնազանդություն սկսի՝ տապալելու Սերժ Սարգսյանի՝ իր իշխանությունը հավերժացնելու նախաձեռնությունը: Նման կոչով այսօր Ազգային Ժողովում հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվելու Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տեքստը, որը ներկայացվելու է հանրաքվեին:
«Այս օրինագիծն ապազգային է: Այն նորից մեր ժողովրդին ավելի ու ավելի մղելու է դեպի արտագաղթ ու աղքատացում: Փաստորեն, Սերժ Սարգսյանի համար բավարար չէ մինչև 2018 թվականը լինել ՀՀ իշխանության ղեկին, նա ցականում է մնալ հավերժ: Իրեն, փաստորեն, բավարար չէ, որ 1.5 միլիոն մարդ իր պատճառով արտագաղթել է: Մենք պետք է համախմբվենք ու մոբիլիզացնենք մեր ուժերը: Մենք պետք է զանգվածային անհնազանդություն ցույց տանք իշխանության բոլոր ճյուղերին, քանի որ իշխանության բոլոր ճյուղերն էլ չեն գործում»,- ասել է Փոստանջյանը:
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող նախաձեռնությունների «Ոչ»- ճակատը ժամը 12.00-ին երթ է նախաձեռնել դեպի ԱԺ՝ կոչ անելու ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել փոփոխությունների նախագծին: