հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանի կյանքը վտանգված է․ հայրը հայտարարություն է տարածել

Հայկ Կյուրեղյանի կյանքը վտանգված է․ հայրը հայտարարություն է տարածել

9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, ով 24 օր է՝ հացադուլի մեջ է, բանտում ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ: Այս մասին ասված է նրա հոր՝ Արմենակ Կյուրեղյանի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակել է Hetq.am-ը։ 

«Լինելով չծխող, միաժամանակ գտնվելով փակ և գերբեռնված տարածքում, որտեղ կալանավորների թիվը եռակի ավելի է (17 հոգի), ուր քնում են հերթափոխով, չկա պատշաճ օդափոխություն, արդյունքում առաջանում է թթվածնային քաղց՝ Հայկը ձեռք է բերել ալերգիա ծխի նկատմամբ և խրոնիկական հազ: Հարազատների դիմումից հետո Հայկը ստացել է թերի բուժում, որը դադարեցվել է՝ պատճառաբանելով, որ չկա համապատասխան մասնագետ: Այժմ Հայկը ծայրահեղ հյուծված վիճակում է, նրա առողջությունը և կյանքը վտանգված են, բայց նրա ոգին ու կամքը՝ անկոտրում», ֊ նշում է Արմենակ Կյուրեղյանը:

Վերջինս մտահոգություն է հայտնում, որ Հայկը դիտավորյալ՝ սննդի հետ կարող է ստանալ առողջությանը վնաս պատճառող նյութեր: Հայրը նշում է, որ անհրաժեշտություն կա որդուն անհապաղ տեղափոխել առանձին խուց և ապահովել նրա բուժումը:

«Հայկ Կյուրեղյանի և ցանկացած կալանավորի առողջության ու կյանքի համար պատասխանատու է իշխանությունը, որը պետք է ապահովի բոլոր կալանավորների կյանքի ու առողջության անվտանգությունը, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրությունը դարձնի գործելաոճ:

Ազգային անվտանգությունը իր գործակալների, իր հետ համագործակցող անձանց միջոցով Հայկ Կյուրեղյանին դրել է ծայրահեղ ծանր փակուղային վիճակում: Նրա կյանքը և առողջությունը վտանգի տակ է. այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, զգուշացնում եմ նման ստոր, նենգ գործելակերպով ոչ միայն Հայկ Կյուրեղյանի, այլև հայ ժողովրդի հետ դուք բացում եք 2-րդ ճակատ, դուք հասնում եք նրան, որ ադրբեջանին պատերազմ հայտարարելուց առաջ հայ ժողովուրդը ձեզ հայտարարի պատերազմ», ֊ մասնավորապես, ասված է հայտարարության մեջ։