Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ դեկտեմբերի 15֊ին, հայտնել է հայ֊ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախման ու զինծառայող Նիհադ Ռահիմլիի մահվան մասին։ Ռազմական գերատեսչությունը միջադեպի վայրն ու հանգամանքները չի նշել։
Շփման գծում իրավիճակի հերթական սրման պատասխանատվությունը, ըստ Ադրբեջանի ՊՆ֊ի, կրում է հայաստանյան կողմը։