Home / Հայաստան / Ունիվերսալություն և արդիականություն․ «Բրիտանական ակումբ»֊ի մեկնարկը Հայաստանում

Ունիվերսալություն և արդիականություն․ «Բրիտանական ակումբ»֊ի մեկնարկը Հայաստանում

Այսօր Երևանում նշվել է անգլիացի գրող, մաթեմատիկոս Լյուիս Քերոլի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գրքի 150-ամյակը։ Միջոցառումը կազմակերպել էր «Բրիտանական ակումբը»։ Կազմակերպիչներից մեկը՝ գրող Արմեն Օհանյանը, իր խոսքում նշել է, որ նպատակ ունեն ստեղծել և՛ օնլայն, և՛ օֆլայն հարթակ՝ փորձելով մարդկանց ներգրավել ակումբի աշխատանքներին՝ բրիտանական գրականության և արվեստի նշանային գործերը քննարկելու նպատակով։ «Ալիսին» վերաբերող առաջին 6 տեսանյութերն արդեն հրապարակվել են՝ դրանց հեղինակներն են մշակութաբան Վարդան Ջալոյանը, թատերագետ Արա Նեդոլյանը, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանըլեզվաբան Սերգեյ Սարգսյանը, կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Ավանեսովը և «Ալիսին» վերաբերող էսսեների մրցույթի հաղթող 10-ամյա Մարիա Ծատուրյանը:

Image1 Image8 Image13 Image19 Image25

Թե ինչ կապ կարող են ունենալ բրիտանական գրականության և արվեստի գործերը Հայաստանի հետ, բացատրել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ ընդգծելով քննվող գործերի ունիվերսալությունը․ «Բրիտանիան այնքան մեծ ժառանգություն ունի, որ ակումբը բավական երկար զբաղված կլինի։ Բրիտանական գրականությունը մոտիկից ուսումնասիրելու դեպքում տեսնում ես, որ այն ունիվերսալ է, և 100 տարի առաջ գրվածը արդիական է նաև այսօր»։ 

Image3 Image4 Image5 Image7 Image11 Image17 Image18 Image21 Image24