ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարաձգվում են մինչև հունվարի 18-ը։ Այս մասին ասված է ՀՀ ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նման հրաման արձակելու համար նախարարը հիմք է ընդունել առողջապահության նախարարության միջնորդությունը, համաձայն որի հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։
ԿԳՆ նախարարությունը ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկել է առաջնորդվել նույն աշխատակարգով։