Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում։
«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու», ֊ նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
ՄԻ պաշտպանի պաշտոնական կայքում Անդրեասյանը, մասնավորապես, գրել է․ «Շնորհակալ եմ նրանց‚ ում իմ ընտրվելն անտարբեր չթողեց: Նրանց‚ ովքեր բացասաբար արձագանքելով դրան` ինձ առիթ տվեցին ևս մեկ անգամ վերլուծել անցյալի իմ արարքները և եզրակացություններ անել ապագայի համար:
Շնորհակալ եմ նաև նրանց‚ ովքեր իրենց դրական վերաբերմունքով ամրացրին հավատս իմ նկատմամբ եւ ցանկությունը` լինել առավելագույնս արդյունավետ իմ այս պաշտոնում»։