Հունվարի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Glendale Memorial» հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Այս մասին ասված է Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը և ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը: Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը:
Տեր-Պետրոսյանն ու իր ընտանիքը խորին շնորհակալություն են հայտնում բուժող բժիշկներ պարոնայք Վուկասինին և Յուքարին, «Մեմորիալ» հիվանդանոցի տնօրինության նախագահ Ջեք Այվիին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, բուժքույրեր Նիլդային, Մա-Անին, Էմիլիին, Քեթլինին, Այվիին, Նոնային, հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմին՝ նրանց կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալ բժշկական օգնության, հատուկ խնամքի և ջերմ մարդկային վերաբերմունքի համար», – ասված է հաղորդագրության մեջ: