Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, սպանվել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, 54-ամյա հովիվ Հակոբ Համբարձումյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ Համբարձումյանը մահացու հրազենային վնասվածք է ստացել հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից։
ԼՂՀ ՊՆ֊ն չի հայտնում թե կոնկրետ որտեղ և ինչ պայմաններում է սպանությունը տեղի ունեցել։