Երեկ Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Տերտերյանը հրազենային վնասվածք է ստացել գլխի ճակատային շրջանում․ համաձայն պաշտոնական վարկածի, նա ինքնասպան է եղել, և քրեական գործը հարուցվել է քրօր֊ի 110-րդ հոդվածով (Ինքնասպանության հասցնելը): Քննչական կոմիտեն դեռևս չի նշում՝ արդյոք գործի շրջանակներում ձերբակալված անձինք կան։