Մարզերի սոցիալական ծառայություններում և տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի ստուգումները դեռ չեն ավարտվել, բայց որոշ կառույցներում ՎՊ-ն մեծ չարաշահումներ է հայտնաբերել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ չարաշահումների մասին տվյակները հայտնվելու են իրավապահների սեղանին։
«Անցած շաբաթ վարչապետը կառավարության նիստում նշել է, որ պաշտոնանկություններ կլինեն։ Ո՞ւմ կամ ինչի՞ն են սպասում, երեկ հարցրինք կառավարության մեր աղբյուրին։ Պարզվեց՝ ոչ բոլոր մարզերում են ստուգումներն ավարտվել, սպասում են, որ վերջում փաթեթով, աղմուկ-աղաղակով ապօրինություններ թույլ տվածներից ազատվելու գործընթաց կազմակերպեն, հավանաբար՝ հաջորդ ամիս», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում