Նախօրեին, ժամը 15.20-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է կատարվել: Լուրն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Խցակիցները փորձել են օգնություն ցուցաբերել, հետո վրա են հասել բժիշկները, սակայն չեն կարողացել փրկել»,- նշեցին այնտեղից:
Epress.am֊ի հետ զրույցում բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասել է, որ կալանավորն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով․ ընդ որում, ըստ պաշտոնյայի, դեպքի պահին նա խցում միայնակ չի եղել։
Այժմ նախաքննություն է ընթանում՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Նուբարաշենում» տիրող բարքերի և պերմանենտ բռնության մասին անցած շաբաթ այդ հիմնարկից դուրս գալուց հետո պատմում էր նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին (տեսանոյւթը՝ ստորև)։