Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված հինգ մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքի հայրը օրերս ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, նա վերջերս էր դատարկաձեռն վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ուր ամիսներ առաջ էր մեկնել աշխատանք գտնելու հույսով:
Կինը նրան կախված է գտել քաղաքամերձ մի գյուղում գտնվող գոմում, որտեղ վերջերս էր տեղավորվել աշխատելու որպես անասնապահ: Հաղորդագրության հետ «Շիրակ կենտրոնը» տարածել է նաև տեսանյութ՝ կազմակերպության ներկայացուցիչների բազմազավակ ընտանիք այցելության մասին։